Փարիզում մեկնարկել է երթը. Հայաստանը ներկայացնում է Էդվարդ Նալբանդյանը
Փարիզում ընթանում է «միասնության երթը», որին մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Երթը կազմակերպվել է ի հիշատակ Ֆրանսիայում վերջին օրերին իրականացված ահաբեկչության զոհերի և հանուն համերաշխության:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ երթին մասնակցում է տարբեր երկրներից ավելի քան 40 բարձրաստիճան ներկայացուցիչ: Նրանց թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Իսրայելի վարչապետը, Հորդանանի թագավորն ու թագուհին և ուրիշներ:
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբոլոգում գրել է, որ Փարիզում Հայաստանը ներկայացնում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարզին այսօր դարձել է աշխարհի մայրաքաղաք:
Ավելի քան 2000 ոստիկան և ֆրանսիական բանակ 1350 զինվոր ապահովում են երթի մասնակիցների անվտանգությունը, իսկ կենտրոնի շենքերի տանիքներին դիպուկահարներ կան:
Նախորդող հրապարակում՝
Ահաբեկիչները սպանվել են. պատանդն ազատվել է ողջ և առողջ