Վնասվածքներ ստացած ոստիկանները տեղափոխվում են Երևան. պատգամավոր
«Ես ձեզ ասացի, որ դիմելու եմ Ռուսաստանի գլխավոր դատախազին, որ Վալերի Պրեմյակովի գործը հանձնեն հայ իրավահներին, բայց մենք ունենք պրոցես, հայ քննիչներն աշխատում են: Երբ որ մենք կունենանք անհրաժեշտ բազա, հիմքեր, անմիջապես հաջորդ պահին դիմելու եմ»,- Շիրակի դատախազության մոտ հավաքված գյումրեցիներին կրկին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Հավաքված քաղաքացիներին գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հորդորեց գնալ իրենց տները: Նա ասաց, որ վնասվածքներ ստացած ոստիկաններին տեղափոխվում են Երևան: Պատգամավորը նաև նշեց, որ գնում է ոստիկանություն՝ բանակցելու, որ բերման ենթարկվածներին բաց թողնեն:
Գյումրեցի ցուցարաներից Լևոն Բարսեղյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս երկու օրերի ակցիաների արդյունքում նվազագույն նվաճումը եղավ այն, որ ՀՀ գլխավոր դատախազը խոստացավ դիմել ՌԴ դատախազին՝ Վ. Պրեմյակովի գործը տեղափոխել Հայաստանի իրավազորության տիրույթ:
Լևոն Բարսեղյանը չկարողացավ ասել, թե արդյոք վաղը կշարունակվեն բողոքի ակցիաները, թե ոչ:
Նախորդող հրապարակումներ՝
Մարտուն Գրիգորյան. Մենք մեր աչքերով տեսանք Վալերի Պերմյակովին
Շիրակի թեմի առաջնորդ. Ռուսն այնտեղ հանգիստ նստած էր, իսկ հայը հայի գլուխ ջարդեց
Բողոքի ցույցի մասնակիցներին կոչ արվեց շարժվել դեպի դատախազության շենք
Գյումրիում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորներ կան
Պրեմյակովի նկարները կամ վիդեոն տեսնելու հնարավորություն արդեն կա. Փոստանջյան
Գյումրի. Ոստիկանները հատուկ միջոցառումներ են ձեռնարկում հավաքվածներին ցրելու համար
Գյումրեցիները շարժվում են դեպի ՌԴ հյուպատոսարան (լրացվում է)
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Շիրակի թեմի առաջնորդ. Մեր պահանջը ներկայացնենք քաղաքակիրթ ձևով, համառությամբ, հավասարակշիռ եղանակներով
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները