Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը:
Վիրավորվել է 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ն. Ասատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Հունվարի 11-ին փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը` ծնված 1935 թ:
Հունվարի 17-ին հակառակորդի կրակից զոհվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը:
Հունվարի 20-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու վիրավորվել է զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց
Ադրբեջանական կողմից ձեռնարկվել է հետախուզադիվերսիոն գործողությունների 8 փորձ. Հայկական կողմից կա մեկ զոհ
Հակառակորդը կիրառում է 60 և 82 մմ ականանետեր, սա նոր մակարդակ է.Ա. Հովհաննիսյան
Բացի հրադադարի ռեժիմը խախտելուց, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին