Երևանում կգործի ՀՀ-ում բնակվող ռուսների պաշտպանության ու աջակցության կենտրոն
Արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցության և իրավունքների պաշտպանության հիմնադրամը, որը տեղակայված է Մոսկվայում, որոշել է այս տարի Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հիման վրա ստեղծել ռուս հայրենակիցների իրավական պաշտպանության կենտրոն, որը կապահովի Հայաստանում ռուս հայրենակիցների պաշտպանությունն ու աջակցությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը։ Նա նշեց, որ կենտրոնի գործունեության ծրագրի համաձայն կկազմակերպվեն կանոնավոր հիմունքներով խորհրդակցություններ, արտագնա սեմինարներ:
«Ռուսկոյե պոլե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տատյանա Գրինչենկոն նշեց, որ Իրավական պաշտպանության կենտրոնի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում ռուս հայրենակիցների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի համակողմանի պաշտպանությունը և նրանց տրամադրել անվճար իրավաբանական օգնություն: Կենտրոնի ներկայացուցիչների առաջին այցելությունը տեղի կունենա փետրվարի 13-ին Տավուշի մարզի Իջևան քաղաք։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին