ԼՂՀ մարտական հենակետում զինծառայող է զոհվել
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական բաժնից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
2015 թվականին պաշտոնական տվյալներով զոհվածները`
Վանիկ Գուրգենի Ղուկասյանի (բնակիչ), փետրվարի 5
Շեքսպիր Մխիթարի Հակոբյան 1990թ., փետրվարի 4 լույս 5-ի գիշեր
Արտակ Վաղարշակի Սարգսյան, հունվարի 23
Կարեն Արարատի Գալստյան, հունվարի 23
Արման Ռաշիդի Ուդումյան, հունվարի 21
Նահապետ Արտակի Ասատրյան, 1982թ., հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը
Սուրեն Խաչիկի Փիլոսյան,1995թ., հունվարի 20
Արման Ալիկի Հարությունյան, հունվարի 17
Սերյոժա Նիկոլայի Սարգսյան (բնակիչ, 1935 թ. ), hունվարի11
Վարդան Մարտիկի Մկրտչյան, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը
Կարեն Սամվելի Գրիգորյան, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը
Ոչ պաշտոնական տվյալներով այս տարի եղել է ևս երկու զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին