Ադրբեջանի համար կռված 46-ամյա վետերանը մահացել է ինշխանությունների անտարբերության պատճառով
Արցախյան պատերազմում ադրբեջանական ուժերի կողմից կռված, երկու ոտքերը կորցրած, ազգությամբ ռուս Յուրի Վալերևիչ Դրոբոտովը, ով ընդամենը 46 տարեկան էր, ադրբեջանական իշխանությունների կատարյալ անտարբերության ու օտարության պայմաններում հեռացել է կյանքից: Այս մասին ադրբեջանական Moderator.az կայքին հայտնել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Ջաֆարովը պատմել է, որ Արցախյան պատերազմի վետերան Դրոբոտովը ծեր ու հիվանդ մոր հետ բնակվում էր Բաքվի Բուզովնա թաղամասում, որտեղից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Փորձագետն Ադրբեջանի համար կռված վետերանիմահվան հարցում մեղադրել է իշխանություններին, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովին, «անթիվ անհամար մեծ ու փոքր» պատերազմի վետերանների կազմակերպությունների ղեկավարներին:
Ինչպես ասվում է նյութում, Ջաֆարովը հայտնել է, որ Դրոբոտովը 1992 թվականին ակտիվորեն մասնակցել է Շուշիի, Բերձորի, Քարվաճառի, Ակն-Նախիջևանիկի մարտերին և ծանր վիրավորվել` լինելով թիվ 776 զորամասի 2-րդ դասակի հրամանատար:
Այս դեպքին զուգահեռ, Ջաֆարովը հիշեցրել է Արցախյան պատերազմի ևս մեկ ադրբեջանցի մասնակցի նկատմամբ հանրության ու իշխանությունների անտարբեր վերաբերմունքի մասին` նշելով, որ մի քանի տարի առաջ նման անտարբերության և օտարության մեջ կյանքից հեռացավ գեներալ-մայոր Զադիր (Զաուր) Ռզաևը:
«Գեներալին ուղարկեցին Թուրքիայի Գյուլհանե հոսպիտալ, սակայն, արդեն այնքան ուշ էր, որ այնտեղից ստացված պատասխանը ցնցել էր բոլորին: Գեներալն այդ վիճակին էր հասել ՊՆ այն ժամանակվա ղեկավարության անտարբերության, անփութության և անպատասխանատվության հետևանքով: Ստացվում է, որ ներկայումս էլ ոչինչ չի փոխվել»,- եզրափակել է ադրբեջանցի ռազմական փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան