Առանց այդ էլ մեր բերանը փակող շատ կա. Բագրատյանը՝ Ալեքսանդր Արզումանյանին
Այսօր հույների ու ասորիների ցեղասպանությունները դատապարտելու մասին հայտարարության քվեարկությունից առաջ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դժգոհեց խորհրդարանի աշխատանքից, ասաց, որ Ազգային ժողովը մի ամբողջ օր տրամադրել է քննարկելու այն նախագիծը, որը բացարձակ մեծամասնության հավանությանն է արժանացել:
«Հետո էլ դժգոհում ենք, որ արտահերթ նիստեր են լինում օրինագծեր ընդունելու համար: Այս հայտարարությանը բոլորս կողմ ենք, ի՞նչ կարիք կար նույնը կրկնել և երկար ժամանակ տրամադրել», -դժգոհեց պատգամավորը:
Վարման կարգով ձայնի իրավունք խնդրած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ իր հերթին դժգոհեց Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունից և ասաց. «Մի´ շտապեք, պարոն Արզումանյան: Առանց այդ էլ մեր բերանը փակող շատ կա, մի շտապեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին