Դասեր ավիաաղետից. Ավիաընկերությունները նոր կանոններ են սահմանում
Գերմանական ավիացիոն BDL ասոցիացիան հայտարարել է, որ Գերմանիայի ավիաընկերություններում նոր կանոններ են ներմուծվելու: Ըստ նորամուծության, օդանավի խցիկում ամենաքիչը երկու օդաչու պետք է գտնվեն միաժամանակ: Ավելի վաղ, նմանատիպ որոշում էր կայացրել նաև Norwegian ավիաընկերությունը՝ արգելելով օդաչուների խցիկում մեկ մարդու առկայությունը:
«Այժմ խցիկում պետք է մշտապես ներկա գտնվեն երկու օդաչուներ: Դա նշանակում է, որ եթե օդաչուներից մեկը իր կարիքների համար կամ որևէ պատճառով լքում է խցիկը, ապա անձնակազմի անդամներից մեկը օդաչուի հետ պետք է անպայման ներկա գտնվի խցիկում»,- հայտարարել էր Norwegian ավիաընկերությունը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք՝ Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի վթարի հետևանքով 150 մարդ մահացել էր, որից վեցը օդանավի անձնակազմի անդամներն էին: Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի գործողություններն էին, որը օդանավը մտածված տարել է կործանման:
«Սև արկղերի» վերծանման արդյունքում պարզվել է, որ թռիչքի առաջին րոպեներին երկու օդաչուները նորմալ զրույց են վարել: Սակայն երբ օդանավի հրամանատարը լքել է խցիկը, հավանաբար զուգարան գնալու նպատակով, երկրորդ օդաչուն արգելափակել է խցիկի դուռը և ինքնակամ սկսել վայրէջք կատարել: Օդաչուն դրսից ուժեղ թակել է դուռը, սակայն ոչ մի արձագանք չի եղել և այդպես էլ ոչ մի արձագանք չի լինում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները