Եվրահանձնաժողովը 3 միլիոն եվրո կտրամադրի Նեպալին
Եվրահանձնաժողովը Նեպալի իշխանություններին 3 միլիոն եվրո է հատկացնելու երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Փորձագետների խումբն արդեն աշխատում է աղետի գոտում: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Շաբաթ առավոտյան 7,9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Նեպալում: Նեպալի իշխանությունները կիրակի հաստատել էին 2,5 հազար մարդու մահվան լուրը: Եվրահանձնաժողովի միջոցները կուղղվեն ապաստարան տրամադրելուն, դեղերին, մաքուր ջրին և հեռահաղորդակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում