Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է (լուսանկարներ)
«Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացում չի լինի երեք պատճառով՝ մենք դա չենք ուզում, թույլ չենք տա, մենք ենք Հայաստանի յուրաքանչյուր սանտիմետրի տերը»,-Ազատության հրապարակում բեմից հայտարարեց Վանաձորից եկած Դավիթը:
Մինչ այդ բեմից «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Լևոնը հայտարարեց, որ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ակցիաների շարքին, քանի որ պայքարը շարունակական է լինելու, գործողությունները լինելու են տարաբնույթ՝ ընդհուպ ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարել:
Երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ հաջորդ հավաքը նախատեսում են անցկացնել հունիսի 19-ին, ժամը՝ 18-ին, Ազատության հրապարակում:
Երգիչ Արթուր Իսպիրյանը նշեց, որ պայքարին պետք է ավելի շատ մարդ միանա, քանի որ օգտվելով քաղաքացիների անտարբերությունից, նման թանկացումներ են լինում. «Թերի կառավարման, ագահության, աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման խնդիր է: Ամսի 19-ը շատ ուշ ժամկետ է, պետք է հաճախ հավաքվել, տեսեք մարդիկ սպասում են փրկության խոսքի»:
Ազատության հրապարակից այս պահին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները «ոչ թալանին, միացում» կոչերով շարժվում են դեպի Սայթ-Նովա փողոց: Երթի մասնակիցները կանցնեն Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-ՀՀ կառավարության շենք-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտայով, ապա նորից կհավաքվեն Ազատության հրապարակում:
Նախորդող հրապարկումներ՝
Ազատության հրապարակում մեկնարկում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթը
Օպերայի տնօրինությունը հրաժարվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքի համար էլեկտրաէներգիա տրամադրել
«Քաղաքական ենթատեքստ եմ տեսնում». տնտեսագետը՝ Էլէներգիայի սակագնի մասին
«Սենսացիա չկա». ՀԷՑ-ն ուղղել է էլէներգիայի սակագնի մասին հայտում տեղ գտած անճշտությունները
Սպառողը չպիտի վճարի գողության համար. Դավիթ Հարությունյան
«Հոսանքի թանկացումն ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ ժողովրդին». բողոքի ակցիա ՀԾԿՀ շենքի դիմաց
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է իրազեկման ավտոերթի մասին
Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ-ում
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է. Հանրային քննարկում
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ. Ռ.Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի մասին
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան