Որոշ մարդիկ փորձել են Բաղրամյան պողոտա ջրի տարաներով ալկոհոլ տեղափոխել. Օսիպյան
«Փոքր էլեմենտներ կան, բայց դրանք մտածելու տեղիք են տալիս»,- այս մասին քիչ առաջ ասաց Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը պահպանող ոստիկանների ղեկավար, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երբ ակցիայի մասնակիցներից մեկը՝ ներկայանալով Արթուր Ալեքսանյան, հետաքրքվեց, թե արդյոք ակցիայի կազմակերպչական հարցերում ոստիկանները խնդիրներ տեսնում են:
Վ.Օսիպյանը նախ նկատեց, որ երեկ ակցիային մասնակիցների մեջ եղել են որոշ քաղաքացիներ, որոնք ոչ սթափ էին, բացի այդ, եղել են դեպքեր, երբ որոշ մարդիկ փորձել են Բաղրամյան պողոտա ջրի տարաներով ալկոհոլ տեղափոխել, ինչը կասեցվել է ոստիկանների կողմից:
«Կա տեսանյութ այդ մասին, տեսանյութ կա նաև այն մասին, որ այսօր ավազներով լցված տարաներ են փորձել բերել, ինչը նույնպես կասեցվել է»,- ասաց Վ.Օսիպյանը:
Նա նաև անթույլատրելի համարում այն, որ երկտասարդները, հատկապես՝ աղջիկները բարձրանում են աղբամանների վրա. «Եթե ոտքը սոթ տա, ապա ո՞վ է պատասխան տալու»:
Հարցին, թե ալկոհոլ տեղափոխելու դեպքը երբ է եղել, փոխոստիկանապետը նշեց՝ գիշերը: Ըստ նրա՝ այդ ամենը հաստատող փաստերն առկա են. «Պատկերացրեք խմած մարդն ինչի է ընդունակ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան