Ավետիք Իշխանյան. Հունիսի 23-ի մեղավորները պետք է պատժվեն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից հունիսի 23-ին իրականացրած գործողություններն աննախադեպ ու անօրինական է համարում. «Հապաղում են քրեական գործ հարուցել խաղաղ ցուցարների նկատմամբ ահաբեկչական փաստով, որ իրականցվեց հունիսի 23-ի առավոտյան»:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ պետք է հետևել՝ մեղավորները պատժվեն: Բացի այդ էլ մյուս օրերին, Իշխանյանի խոսքով, «ապօրինությունները շարունակվում են, մարդիկ են առևանգվել»:
Նա դժվարանում է այս պահին գնահատական տալ շարժմանը. «Մարդիկ ազնիվ պայքար, շարժում են սկսել, և հիմա տարբեր քաղաքագետներ, տոխնոլոգներ, ինչպես իրենք են ներկայանում, սկսել են լուրջ դեմքով նրանց սխալների մասին խոսել, թե պետք էր այսպես անել, այնպես անել: Սխալ են անում, դուք անեիք»:
Ավետիքյանը հույս ունի, որ շարժումը հաջողությամբ է ավարտվելու, այդ ժամանակ գուցե գնահատականներ հնչեցնի: Բանախոսը նկատեց, որ ազնիվ պայքարը սկսած երիտասարդներն ազնիվ են, անփորձ, նրանց միջև տարաձայնություններն էլ են բնական, պետք չէ պիտակավորել միմյանց. «Նույնիսկ եթե այս փուլում ինչ-որ բան կիսատ մնա, ապա շարունակություն է ունենալու ինչ-որ պահով, քանի որ ոգևորություն է առաջացել: Ամեն դեպքում նրանք ազդեցին իշխանության վրա, ստիպեցին գոնե մի փոքր ընկրկել»:
«Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ նկատեց, որ Հայաստանի նման երկրներում որևէ ակցիա, շարժում չի կարող չքաղաքականացվել. «Ես չեմ կարծում, որ այս շարժումը հետևանքները չի ունենա»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան