Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Այն ընդգրկվել է նաև ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Այսօր ԳԱԱ նախագահության նիստում, հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի նոր կարգավիճակը, որոշվեց մշակել աստղադիտարանի ռազմավարական ծրագիր եւ բարեփոխել կառավարման համակարգը:
ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Աստղադիտարանը որպես ճարտարապետական համալիր՝ բաղկացած հիմնական և օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։
Բյուրականի աստղադիտարանը բուն գիտական հետազոտություններին զուգահեռ իրականացնում է նաև գիտության տարածման գործընթաց՝ պարբերական հրապարակումների, աստղադիտարանում արդեն քանի տարի գործող երիտասարդ աստղագետների ամառային դպրոցի, դասախոսությունների և էքսկուրսիաների միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան