Աշխարհում ամենաառողջը սնվում են Չադի բնակիչները, իսկ ամենաանառողջը` Հայաստանի
Աշխարհի տարբեր հատվածներում մարդկանց սննդի կառուցվածքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաանառողջ սննդով սնվող երկրների ցուցակը գլխավորում է Հայաստանի բնակչությունը, իսկ ամենաառողջ սնվողներինը` կենտրոնաֆրիկյան Չադի:
«The Lancet Global Health» ամսագրում այս տարվա սկզբին հրապարակված Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ֆումիակի Իմամուրայի և նրա գործընկերների հետազոտության մեջ ուսումնասիրվել են աշխարհի երկրների շուրջ 90 տոկոսի բնակչության առավել բնորոշ սննդակարգերի բաղադրությունները:
Հետազոտողները հայտնաբերել են, որ առողջ սննդատեսակների` մրգերի, բանջարեղենների սպառումն ավելացել է հատկապես 1990-2010թթ-ին, սակայն միևնույն հատվածում անառողջ սննդամթերքների` քաղցրացված խմիչքների և մսամթերքի սպառումն այդ հատվածում առավել մեծ աճ է գրանցել:
Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ ամենահարուստ երկրներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, բնակիչները ևս սնվում են անառողջ կերպով, քանի որ անառողջ սննդի սպառման ծավալները զգալիորեն մեծ են: Դրան հակառակ` այնպիսի աղքատ երկրներում, ինչպիսիք են Չադը և Մալին, բնակչությունը սպառում է բավական առողջ սնունդ:
Առողջ սննդակարգ ունեցող երկրների շարքում են նաև Սիերա Լեոնեն, Գամբիան, Ուգանդան, Գանան, Կոտ դի Վուարը, Սենեգալը, Իսլայելը և Սոմալին: Բացի Հայաստանից` ամենաանառողջ սննդով սնվում են նաև Հունգարիայում, Բելգիայում, Չեխիայում, Ղազախստանում, Բելառուսում, Արգենտինայում, Թուրքմենստանում, Մոնղոլիայում և Սլովակիայում:
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ առավել հաճախ առողջ կերպով սնվում են կանայք և տարեց մարդիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան