Սպորտ 18:18 09/06/2012

Հոլանդիա-Դանիա խաղին ընդառաջ

Եվրոպայի առաջնության 2-րդ օրն առաջինն ասպարեզ դուրս կգան Հոլանդիայի և Դանիայի հավաքականները: Հանդիպումը տեղի կունենա Խարկովի «Մետալիստ» մարզադաշտում: Խաղը կսպասարկի սլովեն մրցավար Դամիր Սկոմինան:

Հոլանդիայի ազգային ընտրանին հարձակման գծում ֆուտբոլիստների մեծ ընտրություն ունի, և պահեստայինների նստարանին ստիպված են մնալ աստղային այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կայտը, Վան դեր Վարտը և Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու Հունտելարը: Իսկ ահա պաշտպանական գծում որոշակի խնդիրներ կան:

Վերջին շաբաթվա ընթացքում հոլանդացիները խոսում էին միայն այն մասին, թե ով է հանդես գալու աջ պաշտպանի դիրքում: Շարքից դուրս են մնացել մի շարք ֆուտբոլիստներ, և այս դիրքում դանիացիների հետ խաղում հանդես է գալու 18-ամյա Իետրո Վիլեմսը: Նա կդառնա Եվրոպայի առաջնության պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես կգա հեղինակավոր այս մրցաշարի եզրափակիչ մասում: Վնասվածքի պատճառով առաջին հանդիպումն ստիպված է բաց թողնել նաև Մատեյսենը: Հավաքական վերադարձած վետերան Բոուման ևս առողջական խնդիրներ ունի, ուստի պաշտպանության կենտրոնում Հեյտինգայի հետ կարող է հանդես գալ Վլարը: Մի խոսքով` այս օղակի հետ կապված Բերտ վան Մարվեյկը մտածելու առիթներ ունի:

Դարպասապահ Ստեկելենբուրգի հիմնական կազմ վերադառնալը լավ նորություն էր, սակայն նրա մարզավիճակի մասին դժվար է եզրակացություններ անել: Ամեն ինչ պարզ կդառնա խաղադաշտում:

Ինչպես արդեն նշեցինք, հարձակման գծում Հոլանդիայի հավաքականը խնդիրներ չունի, սակայն գլխավոր մարզչի որոշմամբ` առաջին խաղին պահեստայինների նստարանից կհետևեն Կայտը, Վան դեր Վարտն ու Հունտելարը: Այս փաստը բազմաթիվ խոսակցությունների ու քննարկումների տեղիք է տվել հոլանդական մամուլում, իսկ Հունտելարն անգամ բացահայտ դժգոհել է, որ ընդգրկված չէ հիմնական կազմում:

Դանիայի հավաքականը ևս մեկնարկային խաղում զերծ չի մնացել խնդիրներից: Հիմնական դարպասապահ Սորենսոնը դուրս է մնացել մրցաշարի մասնակիցների հայտացուցակից, և այսօր դանիացիների դարպասը կպաշտպանի Անդերսոնը: Պաշտպանական օղակում և խաղադաշտի կենտրոնական հատվածում կարծես թե ամեն ինչ նորմալ է: Բացառություն է կազմում միայն Զիմլինգը, ով հանդիպման նախօրեին ջարդել է մատն ու տեղափոխվել հիվանդանոց: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, սակայն առաջին հանդիպումը նա կարող է բաց թողնել:

Ինչ վերաբերում է հարձակման գծին, խաղից մի քանի ժամ առաջ անգամ գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենն ինքն էլ չէր կողմնորոշվել, թե ով է դուրս գալու խաղադաշտ: Մի շարք ֆուտբոլիստներ` Կրոն-Դելին, Ռոմեդալը, Շենեն, Սիլբերբաուերը, դեռ չեն կարողացել համոզել մարզչին, որ իրենք լավագույնն են:

Օպտիմալ կազմեր

Հոլանդիա- Ստեկելենբուրգ, Վան դեր Վիլ, Հեյտինգա, Վլար, Վիլեմս, վան Բոմմել, դե Յոնգ, Ռոբբեն, Սնեյդեր, Աֆելայ, վան Պերսի:
Դանիա- Անդերսոն, Յակոբսեն, Կյաեր, Ագգեր, Ս. Պոուլսեն, Կ. Պոուլսեն, Կվիստ, Էրիկսեն, Ռոմեդալ, Բենդտներ, Կրոն-Դելի:

Որակազրկվածներ չկան:
Վնասվածք ունեցողներ` Մատեյսեն (Հոլանդիա):
Բոումայի և Զիմլինգի մասնակցությունը կասկածի տակ է:

Ով ինչ է ասել

Բերտ վան Մարվեյկ (Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ).- Իմ բոլոր մտքերը սևեռված են առաջին հանդիպման վրա: Ամեն ինչ էլ կարող է պատահել: Հեռուն չեմ ցանկանում նայել, դրանում իմաստ չեմ տեսնում: Ես բնույթով նման մարդ չեմ, սովոր եմ մտածել միայն առաջիկա խաղի մասին:
Մարկ Վան Բոմմել (Հոլանդիայի հավաքականի ավագ).- Մեզ միշտ հաճելի է հավաքվել մի վայրում: Այնպիսի տպավորություն է, ասես բոլորս եկել ենք հարազատ տուն: Ֆուտբոլիստներն իրենց հետ բերում են այն առաջնության մշակույթի մի մասնիկը, որում հանդես են եկել: Հիմա մեզ հարկավոր է միացնել այդ փորձը և ստանալ հոլանդական խառնուրդ: Մենք ուզում ենք կրկին խաղալ հոլանդական ոճով:
Մարտեն Օլսեն (Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ).- Իմ կարծիքով` հանդես ենք գալու մրցաշարի ամենաուժեղ հավաքականներից մեկի դեմ: Հոլանդիայի ընտրանուն ես համարում եմ ֆավորիտ: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է սպիտակ դրոշակ պարզենք և խոսենք շանսեր չունենալու մասին: Բնականաբար, կփորձենք 2 ձեռքով որսալ հաջողության հասնելու հնարավորությունը:
Նիկլաս Բենդտներ (Դանիայի հավաքականի հարձակվող).- Մեր հավաքականը շատ լավ տեսք ունի: Հիանալի աշխատել ենք նախապատրաստական շրջանում: Եկել է ժամանակը` կարգավորելու որոշ տեխնիկական և տակտիկական դետալներ, և լիովին պատրաստ կլինենք:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}