Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:30 19/06/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանցիշեկ Սմուդան չի շարունակի մարզել հավաքականը, երբ օգոստոսին կվերջանա նրա պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գժեգոժ Լյատոն այսօր կայացած մամուլի ասուլիսում:
«Մամուլի ասուլիսից առաջ հանդիպել եմ Սմուդայի հետ, և խոսել ենք նրա ապագայի մասին: Համաձայնության հանգեցինք, որ նա այլևս չի աշխատի ազգային հավաքականում»,- ասել է Լյատոն:
Հիշեցնենք, որ Սմուդան հավաքականը մարզում էր 2009 թ.-ից` փոխարինելով Լեո Բեենհակերին…

Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, «Ուդինեզեի» հարձակվող Անտոնիո դի Նատալեն կարող է ամռանը տեղափոխվել «Միլան»:
Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մեկ անգամ չէ հայտարարել, որ ցանկանում է նվաճել Իտալիայի առաջնության հաղթողի կոչումը, ինչն իր ներկայիս թիմի կազմում գործնականում անհնար է…

«Paddy Power» բուքմեյքերական ընկերությունը, որի գովազդը ներքնաշորին փակցնելու և ցուցադրելու համար Դանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտներն ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից ենթարկվել էր պատժի, համաձայնել է վճարել տուգանքը` 100 հազար եվրո գումարի չափով…

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց