ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել Գերմանիայի Ֆուտբոլային Միության դեմ

18:22 19/06/2012 » Սպորտ

ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել Գերմանիայի Ֆուտբոլային Միության դեմ

Եվրոպայի առաջնության «C» խմբի Դանիա-Գերմանիա հանդիպման ժամանակ երկրպագուների անվայել պահվածքի պատճառով ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել Գերմանիայի Ֆուտբոլային Միության դեմ:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել էր Լվովում` հունիսի 17-ին:

Գերմանիայի Ֆուտբոլային Միությունը մեղադրվում է այն բանի համար, որ այդ հանդիպման ժամանակ գերմանացի երկրպագուները մարզադաշտում հրդեհ են սարքել, չթույլատրված ցուցատախտակներ ու սիմվոլներ են բերել, ինչպես նաև անպատշաճ բովանդակությամբ լոզունգներ են վանկարկել:
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն գործը կքննի հունիսի 23-ին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց