Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:04 03/07/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Չնայած լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականը մարզելու ցանկություն է հայտնել, այս պահին նա չի մտնում երկրի գլխավոր թիմի մարզչի թեկնածուների շարքում:
«Հիանալի է, որ Զինեդին Զիդանը ցանկություն է հայտնել ավելի մոտ լինել հավաքականին: Նա երազում է մարզել Ֆրանսիայի ընտրանին առաջիկա տարիներին»,- հաղորդել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեն…

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել է, որ ակումբը շարունակում է աշխատանքներ իրականացնել` 1-2 նորեկ ընդգրկելու համար: Զանգվածային լրատվամիջոցները պնդում են, որ մանկունիանցիները հետաքրքրված են Լեյտոն Բեյնսի ու Ժոաո Մուտինյոյի ծառայություններով, սակայն Մանչեսթերում առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանում այդ լուրերը…

«Բրեշիայի» դարպասապահ Նիկոլա Լեալին տեղափոխվեց «Յուվենթուս»: Թուրինյան ակումբը նրա տրանսֆերի համար վճարեց 3,8 մլն եվրո: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:
Լեալիի հետ արդեն հնգամյա պայմանագիր է ստորագրվել: Ինչպես հաղորդվում է, «Ծեր սինյորան» պլանավորում է 19-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրել մեկ այլ ակումբի, որովհետև նա առայժմ զիջում է Ջանլուիջի Բուֆոնին և Մարկո Ստորարիին:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց