Գաբրիել Միլիտո. «Բարսելոնի» հաջողության գաղտնիքն ակադեմիայի լավ աշխատանքն է»

17:31 07/07/2012 » Սպորտ

Գաբրիել Միլիտո. «Բարսելոնի» հաջողության գաղտնիքն ակադեմիայի լավ աշխատանքն է»

«Բարսելոնի» նախկին պաշտպան Գաբրիել Միլիտոն կարծում է, որ կատալոնյան ակումբի հաջողության գաղտնիքը «Բարսելոնի» ֆուտբոլի ակադեմիայի լավ աշխատանքի արդյունքն է: Այս մասին գրում է «Mundo Deportivo»-ն:

«Այն փաստը, որ կատալոնցիները վերջին տարիներին բազմաթիվ տիտղոսների են արժանանում, խոսում է ակումբի ֆուտբոլային ակադեմիայի լավ աշխատանքի մասին: «Բարսելոնի» գաղտնիքը տեղացի ֆուտբոլիստների մեջ է: Գվարդիոլան այն մարդն էր, ով կարողացավ գտնել դեպի հաղթանակ տանող բոլոր փակ դռների բանալիները: Կարծում եմ` Վիլանովայի գլխավորությամբ ևս թիմը կշարունակի նույն խաղը ցուցադրել»,- ասել է Միլիտոն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց