Եթե ֆուտբոլը չլիներ, Բալոտելլին կարող էր ընտրել խառը մենամարտերը

18:03 27/07/2012 » Սպորտ

Եթե ֆուտբոլը չլիներ, Բալոտելլին կարող էր ընտրել խառը մենամարտերը

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոստովանել է, որ եթե չդառնար ֆուտբոլիստ, ապա անպայման կզբաղվեր խաղը մենամարտերով: 21-ամյա Մարիոն նաև բացատրել է, թե ինչու է ընտրել 45 համարի մարզաշապիկը:

«Եթե ֆուտբոլիստ չդառնայի, ապա կփորձեի ուժերս խաղը մենամարտերում: Ինձ իսկապես դուր է գալիս այդ մարզաձևը:

Ինչ վերաբերում է իմ մարզաշապիկի համարին, ապա կբացեմ գաղտնիքը: Երբ առաջին հանդիպումն էի անցկացնում «A» սերիայում, ինձ բաժին հասավ 45 համարի մարզաշապիկը, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստները պետք է ընտրեին 35-60 թվերի միջև: Ի դեպ, այդ ժամանակ ևս թիմի գլխավոր մարզիչը Ռոբերտո Մանչինին էր: Այնպես ստացվեց, որ իմ առաջին խաղում դարձա 2 գոլի հեղինակ և որոշեցի, որ այդ համարն ինձ հաջողություն է բերում»,- ասել է Բալոտելլին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց