Նասրին և Մենեզը որակազրկվել են

18:37 27/07/2012 » Սպորտ

Նասրին և Մենեզը որակազրկվել են

 Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան փակ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում որոշել է` ինչ պատժամիջոցներ կիրառել հավաքականի 4 ֆուտբոլիստների` Նասրիի, Մենեզի, Բեն Արֆայի և Մվիլայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նշված ֆուտբոլիստները «Եվրո-2012»-ում հայտնվել էին սկանդալային իրավիճակում: Իսպանիայի հավաքականի հետ քառորդ եզրափակիչ հանդիպումից հետո Նասրին վիրավորել էր լրագրողին, Մենեզը նույն խաղից հետո վատ խոսքեր էր հնչեցրել դարպասապահ Ուգո Լյորիսի հասցեին, Բեն Արֆան հանդերձարանում վիճել էր գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ, իսկ Մվիլան չէր սեղմել մարզչի ձեռքը` դուրս գալով փոխարինման:
Քննարկումից հետո Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները որոշում են կայացրել հավաքականում 3 խաղով որակազրկել Նասրիին, իսկ Մենեզին` 1 խաղով: Բեն Արֆան և Մվիլան պատժամիջոցներից խուսափել են:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց