Խորդի Ալբա.«Չհասկացանք, թե ինչ կատարվեց»

17:47 02/08/2012 » Սպորտ

Խորդի Ալբա.«Չհասկացանք, թե ինչ կատարվեց»

Իսպանիայի օլիմպիական հավաքականի պաշտպան Խորդի Ալբան չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց իրենց ընտրանու հետ` Լոնդոնի օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը դուրս մնաց խմբային փուլից` Ճապոնիայի և Հոնդուրասի ընտրանիներին զիջելով միևնույն` 0:1 հաշվով, իսկ Մարոկկոյի հավաքականի հետ հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ ոքիով:
«Ես չեմ կարողանում բացատրել, թե ինչ կատարվեց: Վերջին խաղում գիտեինք, որ հաղթանակը մեզ ոչինչ չի տա, սակայն ձգտում էինք հաջողության հասնել: Ունեինք մի շարք հնարավորություններ, սակայն գնդակը համառորեն չէր գնում դեպի դարպասը: Նման բաներ ֆուտբոլում տեղի ունենում են: Կարելի է 2 անգամ հարվածել և դառնալ 2 գոլի հեղինակ, կարելի է 8 անգամ հարվածել, բայց հաշիվը մնա անփոփոխ:

Մենք չենք փախչում քննադատությունից, սակայն վերջին 2 խաղերում արժանի էինք հաղթանակի: Տարօրինակ է տուն գնալ, առանց խփած գնդակի, երբ մենք ունեինք բազմաթիվ լավ պահեր»,- նշել է Ալբան:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց