Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:30 02/08/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Անդալուզյան ակումբը կարծես թե քանդվում է: Մի շարք ֆուտբոլիստներ իրենց համար փնտրում են այլ ակումբներ, այդ թվում` Կասորլան, Տուլալանն ու Իսկոն: Նրանց օրինակին կարող է հետևել գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
«Մալագայի» սեփականատիրոջը հոգնեցրել է իր «խաղալիքը», և նա դադարեցրել է ակումբի ֆինանսավորումը:
Չիլիացի մասնագետն իր գործակալին խնդրել է խոսել ակումբի ղեկավարության հետ, որից հետո նա արդեն որոշում կկայացնի և քայլեր կձեռնարկի…

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրաժարվել է իրավապահ մարմինների հետ գործարքից, ովքեր քննում են պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալը և որում մեղադրվում է նաև Կոնտեն:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն, 43-ամյա մասնագետը որակազրկվել էր 3 ամսով և տուգանվել` 200,000 գումարի չափով, սակայն Կոնտեն հրաժարվել է բոլոր տեսակի գործարքներից և որոշել պնդել իր դիրքորոշումը դատարանում:
Այժմ մարզչին սպառնում է որակազրկում 15 ամսով…

Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի: Քրիս Սմոլինգն ու Ջոնի Էվանսը վնասվածքներից դեռ չեն ապաքինվել, Ֆաբիո դա Սիլվան վարձավճարով տրվել է «Քուինզ Պարկ Ռեյնջերսին», իսկ նրա եղբայրը` Ռաֆաելը, Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցում է Լոնդոնի օլիմպիական խաղերին:
Այսպիսով, Ալեքս Ֆերգյուսոնի տրամադրության տակ են մնացել միայն Ֆիլ Ջոնսը, Նեմանիա Վիդիչը, Ռիո Ֆերդինանդն ու Պատրիս Էվրան:Եթե վերոնշյալ պաշտպաններից որևէ մեկը վնասվածք չստանա, ապա, ամենայն հավանականությամբ, հենց նրանք էլ կխաղան օգոստոսի 20-ին կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի «Էվերթոնի» դեմ մրցավեճում…

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց