«Սանթոսը» մինչև 2014թ. բաց չի թողնի Նեյմարին

17:19 02/08/2012 » Սպորտ

«Սանթոսը» մինչև 2014թ. բաց չի թողնի Նեյմարին

«Սանթոսի» նախագահ Լուիս Ալվարո դե Օլիվեյրան տեղեկացրել է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը մինչև 2014թ. չի տեղափոխվի եվրոպական որևէ ակումբ: Այս մասին գրում է «El Mundo Deportivo»-ն:

«Անհնար է Նեյմարի տեղափոխությունն այլ ակումբ` մինչ 2014թ.: Երբ ես պայմանագիր եմ կնքում, ապա կատարում եմ իմ պարտականությունները մինչև վերջ: Դա վերաբերվում է նաև ֆուտբոլիստներին: Խաղացողներին դիտում եմ ոչ թե որպես ապրանքի, այլ մարդու:
Նեյմարը մեր թիմի համար շատ բան է արել: Բացի այդ, նա երջանիկ է այստեղ, և մենք չենք դադարի նրան հավատացնել, որ լավ կլինի, եթե նա մնա այստեղ: 2014թ. նա ինքը կընտրի, թե ինչ է ուզում»,- ասել է դե Օլիվեյրան:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց