Արսեն Ջուլֆալակյան. «Ալիևն իմ գոտեմարտի ժամանակ հեռացավ դահլիճից»

20:05 06/08/2012 » Սպորտ

Արսեն Ջուլֆալակյան. «Ալիևն իմ գոտեմարտի ժամանակ հեռացավ դահլիճից»

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իր և ադրբեջանցի մարզիկ Էմին Ահմադովի կիսաեզրափակիչ գոտեմարտից առաջ: Պարզվում է` դահլիճում ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, ով գոտեմարտի մեկնարկից առաջ հեռացել է դահլիճից:

«Ադրբեջանի «հարգարժան» նախագահ Հեյդար Ալիևը, ով ևս գտնվում էր դահլիճում, մեր գոտեմարտից առաջ հարցնում է ըմբշամարտի մասնագետներին, թե «այս հայն ուժե՞ղ է»: Նրանք ասում են, որ ես շատ ուժեղ եմ: «Այդ դեպքում ավելի լավ կլինի` գնամ»,- ասել է Ալիևն ու անաղմուկ դուրս եկել դահլիճից»,- գրել է Արսենը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց