Պատրիկեևը 1/8 եզրափակչում է

16:59 06/08/2012 » Սպորտ

Պատրիկեևը 1/8 եզրափակչում է

Քիչ առաջ ավարտվեց օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 120 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչի Յուրի Պատրիկեև-Հասան Բարոև գոտեմարտը, որում հաջող հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչը: Իր առաջին գոտեմարտում մեր ըմբիշը` Պատրիկեևը, 3:1 հաշվով պարտության մատնեց ռուս մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Հավելենք, որ 1/8 եզրափակչում Պատրիկեևի մրցակիցը կլինի Բաշիր Ասղարի Բաբաջանզադե Դարզի (Իրան) և Ալի Նադիմ Սալման (Իրաք) զույգի հաղթողը: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց