Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:29 06/08/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չի ցանկանում վարձավճարով «Միլանին» տրամադրել Էդին Ջեկոյին: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մերժել է «Միլանի» առաջարկը, քանի որ Ջեկոյի տրանսֆերի համար պահանջում է ավելի քան 31 մլն եվրո, իսկ վարձավճարով տալու տարբերակը նրան այնքան էլ դուր չի եկել…

Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը ցանկանում է շարունակել մրցելույթներն իր ներկայիս թիմի կազմում` նրան ավելի շատ օգնելու համար, քան նախորդ մրցաշրջանում: Մարտինեսին տարբեր ԶԼՄ-ներ տեղափոխում են մեկ «Բարսելոն», մեկ «Բավարիա», սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մնալ հենց «Ատլետիկում»:
«Թիմի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը ցանկանում է ավելի լավ հանդես գալ, քան նախորդ մրցաշրջանում: Այստեղ շատ են երիտասարդ խաղացողները, և ես կարծում եմ, որ դա մեզ կհաջողվի: Ես կմնամ և կօգնեմ իմ թիմին…»:

«Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելլին հանդես է եկել հայտարարությամբ` կապված ակումբի ֆուտբոլիստներին և մարզիչներին պայմանավորված խաղերի մեջ հնչեցված մեղադրանքների հետ: Անյելլիի կարծիքով` դա պարզապես պայմանավորված գրոհ է` ընդդեմ «Յուվենթուսի»:
«Ուզում եմ ընդգծել, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և դատախազությունը շարունակում են աշխատել տրամաբանությունից դուրս և անարդարացի: Ես համոզված եմ, որ նրանք այսքանով չեն սահմանափակվի: Գործի հետաքննության և ցուցմունքների մեջ այնքան անճշտություններ կան, որ ապացուցում են հակառակը` այն, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են…»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց