Ինյեստա. «Սուպերգավաթը կարևոր է, իսկ ամենակարևորը կսկսվի հետո»

15:23 08/08/2012 » Սպորտ

Ինյեստա. «Սուպերգավաթը կարևոր է, իսկ ամենակարևորը կսկսվի հետո»

«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ «Բարսելոնը» մտադիր է վերադարձնել Իսպանիայի չեմպիոնի կոչումը:

«Կձգտենք շրջանցել չեմպիոնին: Շրջանցել «Ռեալին»` հանուն Լա լիգայում հաղթանակի, մեծ խթան է: Դա մեզ լրացուցիչ մոտիվացիա կհաղորդի: Հիմա մենք պետք է փորձենք մադրիդցիներից խլել չեմպիոնական կոչումը:

Սուպերգավաթը մեզ համար կարևոր է, քանզի բախվելու ենք գործող չեմպիոնի հետ: Բայց Սուպերգավաթը չի ազդի հետագա իրադարձությունների վրա: Ակնհայտ է, որ մենք մտադիր ենք հաղթել, խաղալ հնարավորությունների առավելագույնի սահմաններում: Դա մեր նախապատրաստության մասն է: Հաղթողը լավ տրամադրություն կունենա և ավելի վստահ կլինի իր ուժերի նկատմամբ, քան պարտվողը: Բայց դա միայն սկիզբն է»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց