Օլիմպիական խաղերի մղձավանջը. 196 կգ-անոց ծանրաձողը` գլխին (տեսանյութ)

15:18 08/08/2012 » Սպորտ

Օլիմպիական խաղերի մղձավանջը. 196 կգ-անոց ծանրաձողը` գլխին (տեսանյութ)



Գերմանացի Մաթիաս Շտայների համար Օլիմպիական խաղերի ծանրամարտի +105 կգ քաշային կարգի մրցումները հրաշքով միայն չավարտվեցին ողբերգությամբ: 196 կգ քաշը բարձրացնելիս Շտայները չկարողացավ պահել ծանրաձողը: Ծանրությունը մի ակնթարթ կարծես ճզմեց մարզիկին: Բժիշկները և սպասարկող անձնակազմը շտապեցին օգնության հասնել, բայց ծանրորդը կարողացավ բարձրանալ և ինքնուրույն հեռանալ հարթակից: Ի դեպ, նա, այնուամենայնիվ, ստիպված էր տեղափոխվել հիվանդանոց` բժշկական հետազոտության ենթարկվելու համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց