Ռոնալդուն և Մեսսին չեն հանդիպի խաղադաշտում

15:46 18/08/2012 » Սպորտ

Ռոնալդուն և Մեսսին չեն հանդիպի խաղադաշտում

Արգենտինայի և Պորտուգալիայի հավաքականների միջև «Նոու Քամպում» կայանալիք ընկերական հանդիպումը չի կայանա: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Այս մրցավեճը, որում կարող էին միաժամանակ խաղադաշտում հայտնվել աշխարհի առաջատար 2 ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին, չեղյալ է հայտարարվել, քանի որ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն ընտրված ժամանակահատվածը` փետրվար ամիսը, նպատակահարմար չի գտել: Բենտուի խոսքերով` իր թիմն այդ ընթացքում չի կարող ուսումնամարզական հավաք անցկացնել և վերոնշյալ հանդիպումն իր ծրագրերի մեջ չի մտնում: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց