Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:34 20/08/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին մեկնաբանել է Անտոնիո Կասսանոյի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Այո, Կասսանոն պատրաստվում է հեռանալ, և դա շատ վիրավորական է: Անտոնիոն «Միլանում» անցկացրել է շուրջ մեկուկես տարի: Առաջին 6 ամիսը նա լավ սկսեց, սակայն հետագայում առաջ եկան առողջական խնդիրներ, որոնք խոչընդոտեցին նրա հետագա զարգացմանը: Կարծում եմ, նրան պետք չէ ստիպողաբար պահել այստեղ:

Մեզ հարկավոր է այնպիսի ֆուտբոլիստ, ով կկարողանա փակել կենտրոնական հարձակվողին: Պացինի՞ն: Եկեք սպասենք և տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- նշել է Ալլեգրին…

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել է, որ չի պատրաստվում բաժանվել հարձակվող Ջերմեյն Դեֆոյից:

«Դեֆոն «մարդասպանի» հոգեբանություն ունի: Չորեքշաբթի օրն Անգլիայի հավաքականի կազմում նա դարձավ գոլի հեղինակ, ակումբում առանձնացավ` միջմրցաշրջանային հավաքի ժամանակ և այժմ գոլ խփեց «Նյուքասլի» հետ խաղում: Դեֆոն խաղադաշտում ցուցադրում է այն, ինչը հիմա հարկավոր է մեզ: Ջերմեյնը գիտի, որ մեզ հիմա հարկավոր է ուժեղացնել հարձակման գիծը, քանի որ թիմը ևս մեկ հարձակվողի կարիք ունի:

Կարծում եմ, հիմա ամեն ինչ փոխվել է: Ինձ չի հետաքրքրում այն, ինչը մնացել է անցյալում: Դեֆոն մեր ֆուտբոլիստն է: Նա հիանալի է խաղում, վստահ է, որ կարող է լուրջ վտանգ ներկայացնել սուր հակագրոհները եզրափակելիս»,- նշել է Վիլլաշ-Բոաշը…

Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին վաղը հատուկ մամլո ասուլիս կհրավիրի և կհայտարարի, որ հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է կիսապաշտպանի համար վճարել 35 մլն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստին առաջարկել 4-ամյա պայմանագիր` տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը հայտարարել էր, որ Դե Ռոսին կմնա մայրաքաղաքային ակումբում…

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց