Ակցիան չկայացավ. Մխիթարյանի կոչը տեղ էր հասել (Տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված` մի խումբ քաղաքացիներ մտադիր էին այսօր ՀՖՖ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա կազմակերպել: Երկրպագուները դժգոհ էին Հենրիխի «Լիվերպուլ» ձախողված տեղափոխությունից և դրանում մեղադրում էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Բողոքի ակցիան, սակայն, այդպես էլ չկայացավ. նշված ժամին ՀՖՖ-ի շենքի դիմաց հավաքվել էին միայն լրագրողներն ու ոստիկանները: Ցուցարարներին, ըստ երևույթին, հետ էր պահել Հենրիխ Մխիթարյանի` նախօրեին հրապարակած այն հայտարարությունը, որով նա կոչ էր անում չմեղադրել Ռուբեն Հայրապետյանին, չհավատալ մամուլում տեղ գտած տարբեր լուրերին և վստահել միայն այն տեղեկատվությանը, որի աղբյուրն ինքն է լինելու:
Թեև այս հայտարարությունը բազմաթիվ երկրպագուներ որակեցին «կրակը մարելու միջոց», այնուամենայնիվ, Մխիթարյանի կոչը տեղ հասավ…
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան