
Զիդան. «Ռեալի» մարզաշապիկը հագնելուց ավելի հեղինակավոր ոչինչ չկա»
Մադրիդի «Ռեալի» տնօրեն լեգենդար Զինեդին Զիդանն ակնարկել է, որ իր թիմը շարունակելու է պայքարել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարետ Բեյլին ձեռք բերելու համար: Տեղեկացնում է AS-ը:
«Կյանքում միայն 1 անգամ կարող է Մադրիդի «Ռեալում» հանդես գալու հնարավորություն ընձեռնվել: Ակնհայտ է, որ Բեյլը չի ցանկանա այն բաց թողնել: Չկա ոչինչ ավելի հեղինակավոր, քան հագնել «Արքայական ակումբի» մարզաշապիկը:
Նախորդ մրցաշրջանում Գարետն այն խաղամակարդակով հանդես եկավ, ինչպես Մեսսին և Ռոնալդուն: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները ոչ միշտ են լավ հանդես գալիս, բայց անգամ ոչ լավ խաղով նրանք կարող են փոխել հանդիպման ելքը` շնորհիվ իրենց անհատական վարպետության: Հենց նման խաղացողներն են օգնում հաղթել առաջնությունում և Չեմպիոնների լիգայում»,- հայտարարել է Զիդանը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


