
Պաչաջյանը պայմանագիր է կնքել «Ասիրիսկայի» հետ
«Միկայի» փորձառու կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը պայմանագիր է ստորգրել Շվեդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Ասիրիսկա» թիմի հետ: 29-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր է ստորագրել` ևս երկու տարի ժամկետով այն երկարաձգելու պայմանով: Այս մասին տեղեկացնում է «Միկայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Պաչաջյանը հուլիսին էր տեղափոխվել «Միկա» և մասնակցել էր Հայաստանի առաջնության առաջին տուրի «Փյունիկի» հետ խաղին: Ակումբի ղեկավարությունը հնարավորություն տվեց իր թիմի նորեկին` հանդես գալու արտերկրում: Ինքը՝ ֆուտբոլիստը, ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երևանյան թիմին:
«Ես պայմանագիր կնքեցի Շվեդիայի «Ասիրիսկա» ակումբի հետ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Միկա» ակումբի ղեկավարությանը, որն ըմբռնումով մոտեցավ այս տեղափոխությանը և աջակցություն ցուցաբերեց: Հատուկ շնորհակալություն մարզչին՝ Արամ Ոսկանյանին և Աշոտ Մարտիրոսյանին»,- գրել է Պաչաջյանը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան