Հենրիխ Մխիթարյան. «Ուզում եմ, որ հարգեն իմ սերը հայրենիքիս նկատմամբ»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի պատրաստվում փոխել իր անունն ու ազգանունը: Հայտնի է, որ հայ ֆուտբոլիստի ազգանունը դժվարությամբ են արտասանում գերմանացի լրագրողները, մեկնաբաններն ու փորձագետները:
«Ես եկել եմ օտար երկիր և հարգում եմ նրա օրենքներն ու ավանդույթները, սակայն ուզում եմ, որ հարգեն նաև իմ սերը հայրենիքիս ու ծագմանս նկատմամբ: Ես մականուն չեմ ընտրի և ոչինչ չեմ փոխի: Գոլեր կխփեմ, այդ ժամանակ բոլորը կհիշեն իմ ազգանունը»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան