
Կոենտրաուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորություն ունի
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆաբիու Կոենտրաուն կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»: Արդեն մի քանի ամիս է` «Արքայական ակումբը» ցանկանում է վաճառել 25-ամյւա պորտուգալացուն, բայց մինչ այսօր դա նրան չի հաջողվել: «Ռեալի» ղեկավարությունը փորձել է նրան աշխատանքի տեղավորել Ֆրանսիայում, Պորտուգալիայում և նույնիսկ Անգլիայում` նրա տրանսֆերը առաջարկելով «Տոտենհեմին»: Եվ երբ թվաց, որ Կոենտրաուն կմնա Մադրիդում, նրա տրանսֆերին ցանկացավ տիրանալ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ավելացնենք, որ «կարմիր սատանաները» պատրաստ են Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 11 մլն եվրո: Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


