Ռոման Ամոյանը Բաքվում հաղթանակ տարավ (լուսանկարներ)
«Ընդունեք շնորհավորանքներս: Առաջին հաղթանակն ունենք»,-Բաքվից ֆեյսբուքի միջոցով ավետում է Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Բաքվում ընթացող եվրոպական խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը հաղթանակ տոնեց պորտուգալացի Ժոաու Կարվալյուի նկատմամբ: Ռոման Ամոյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանն է:
Հունահռոմեական ոճի մեր մյուս երեք ըմբիշները` Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) ասպարեզ կելնեն հունիսի 14-ին:
Լուսանկարները՝ Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից:
Նախորդող հրապարակում՝
Ռոման Ամոյանը հունիսի 13-ին կսկսի պայքարը Բաքվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան