Ռոման Ամոյանն ադրբեջանցու հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
Այսօր հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի առաջին գոտեմարտում տոնած հաղթանակից հետո զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ, մեր հայրենակից Ստեփան Մարյանյանին, սակայն եթե վերջինս առավելության հասներ ադրբեջանցի Մուխտարովի նկատմամբ, ապա Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալի համար պայքարելու լրացուցիչ հնարավորություն կստանար: Մարյանյանը, բարեբախտաբար, պարտության մատնեց ադրբեջանցուն: Այնուհետև պայքարին կրկին միացած Ռոման Ամոյանը 2:0 հաշվով հաղթեց դանիացի Ֆոննեսբեկին և երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցու՝ Մուխտարովի հետ:
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Բաքվում գտնվող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, Ռոման Ամոյանը մատնեմատի կոտրվածք ունի:
Նախորդող հրապարակումներ՝
Ռոման Ամոյանը Բաքվում հաղթանակ տարավ (լուսանկարներ)
Ամոյանը զիջեց Մարյանյանին, բայց դեռ կարող է շարունակել պայքարը
Ռոման Ամոյանն ադրբեջանցու հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար