Աստրախանում թմրանյութերի մաքսանենգության համար Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
Աստրախանում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խումբ է վնասազերծվել, ինչի շրջանակներում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին «Regnum» լրատվական գործակալությանը հաղորդել են դատախազության մամլո ծառայությունից:
Հետաքննության վարկածով, մեղադրյալը կազմակերպված հանցավոր խմբի կազմում Իրանի տարածքից ՌԴ է տեղափոխել 48 կգ հաշիշ: Կոնսպիրատիվ նպատակներից ելնելով` նշված թմրամիջոցները թաքցվում էին գրանիտ և մարմար տեղափոխող ավտոմեքենաներում տեղադրված հատուկ կոնստրուկցիաների մեջ:
Հետաքննության մարմինների փոխանցմամբ, մեղադրյալը նպատակ է հետապնդել ստեղծել հատուկ ցանց հաշիշի տարածման համար: Գրանիտի և մարմարի բիզնեսի կազմակերպչի անվան տակ, մեղադրյալը կազմկերպել է հաշիշի տեղափոխությունը Իվանովի մարզ: