Էրդողանը հրապարակել է Ֆրանսիայի դեմ իրականացվելիք պատասխան գործողությունների ցանկը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հայկական բանաձևի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել բոլոր այն պատասխան քայլերը, որոնք որպես պատժամիջոցներ կիրառվելու են ֆրանսիական պետության դեմ:
Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի տեղեկացմամբ` Էրդողանը նշել է, որ հպարտանում է Թուրքիայի պատմությամբ, և ֆրանսիացի օրենսդիրների կողմից հայկական օրինագծի ընդունումը շատ թանկ ու ծանր է նստելու ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա:
Էրդողանը հրապարակել է այն 8 գործողությունների ցանկը, որոնցով Անկարան հակադարձելու է Փարիզին: Այսպես`
1. Փարիզում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետկանչ:
2. Չեղյալ են հայտարարվում քաղաքական, ռազմական, ֆինանսական, տնտեսական, կադրերի փոխանակման և նմանատիպ այլ բնույթի համագործակցությունները:
3. Չեղյալ են հայտարարվում համատեղ զորավարժությունները:
4. Դադարեցվում են Ֆրանսիայի հետ ընթացող բոլոր քաղաքական խորհրդակցությունները:
5. Ֆրանսիակա ռազմական ինքնաթիռներն այսւոհետև ամեն թռիչքի պետք է առանձին-առանձին են թույլտվություն ստանան:
6. Եվրամիության հետ կազմվելիք նախագծերում չի ներառվելու Ֆրանսիայի հետ համագործակցությունը:
7. Այսուհետև մերժվելու են ֆրանսիական ռազմանավերի թուրքական նավահանգիստներ մուտք գործելու բոլոր դիմումները:
8. Էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ 2012-ին ծրագրված Թուրքիա-Ֆրանսիա համատեղ տնտեսական ժողովին թուրքերը չեն մասնակցելու:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան