Իրանի ԶՈւ ցամաքային զորքերը երկրի հարավում զորավարժություններ են անցկացնում
Իրանի ԶՈւ ցամաքային զորքերը երկրի հարավում զորավարժություններ են անցկացնում:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ սույն զորավարժության անցկացման նպատակը երկրին սպառնացող վտանգներին դիմակայելու գործում զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մարտական պատրաստվածության բարձրացումն է:
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ` Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Աբդոլռահիմ Մուսավին, արձագանքելով Իրանի հասցեին հնչող սպառնալից հայտարարություններին, հայտարարել է. «Մենք պատերազմի մարդիկ ենք, որը ապացուցել ենք իրանա-իրաքյան ութամյա պատերազմի ժամանակ, և եթե հարկ լինի նախկինում տրված դասերը ևս մեկ անգամ կապացուցենք»:
Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, ֆրանսիական և անգլիական երեք ռազմանավերի ուղեկցությամբ, հատելով Հորմոզի նեղուցը, մուտք էր Պարսից ծոց, որից հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հարոնդը հայտարարեց, որ եթե Իրանի կողմից Հորմոզի նեղուցը փակելու որևէ մտադրություն լինի, ապա Մեծ Բրիտանիան ավելի շատ ուժեր կկենտրոնացնի Պարսից ծոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան