Արաբական պետությունների լիգան ՄԱԿ-ին կոչ է արել զորք մտցնել Սիրիա
Արաբական պետությունների լիգան կիրակի օրը Կահիրեում կայացած արտահերթ խորհրդակցության ժամանակ բանաձև է ընդունել, որում կոչ է արել Միացյալ Ազգերի կազմակերպությանը խաղաղապահ զորամիավորում մտցնել Սիրիա:
Այս մասին տեղեկատվությունը տարածել է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:
Բայց այդ, ընդունված բանաձևում նշվում է լիգայի` Սիրիայում առաքելության դադարեցման մասին, որպես հիմնավորում ընդունելով այն փաստը, որ դիտորդների գործունեության համար բացակայում են անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև կոչ է արվում դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Դամասկոսի հետ:
Խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել փետրվարի 24-ին Թունիսում գումարել «Սիրիայի բարեկամներ» համաժողովը, որն իրենից ներկայացնում է Բաշար ալ-Ասադի վարչակազմին դեմ եվրոպական և արաբական երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգների ձևավորած ոչ ֆորմալ միություն: Նման ձևաչափի ստեղծման մասին ազդարարվել էր այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին Ռուսաստանն ու Չինաստանն արգելափակել էին Սիրիայի վերաբերյալ բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան