«Իսրայելի հետ ռազմական պայմանագիրը թիրախ է դարձնում Ադրբեջանին»
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև 1,6 մլրդ դոլար արժողությամբ ռազմական նոր պայմանագիր է ստորագրվել` ադրբեջանական կողմին անօդաչու ինքնաթիռներ, զենիթային և հրթիռային սարքեր և այլ տեսակի զենքեր վաճառելու մասին:
Այդ կապակցությամբ, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըն tia.az-ին մեկնաբանություն է տվել. «Այդ պայմանագրի շրջանակում գնվող զենքերը, թեև կարող են փոքր-ինչ բարձրացնել Ադրբեջանի պաշտպանունակությունը, սակայն չեն կարող ազդել ռազմական-ռազմավարական հավասարակշռության փոփոխության վրա: Այս պահին դրա ստորագրումը ազդեցություն է ունենալու առկա բարդ աշխարհառազմավարական հակասությունների խորացման, Ադրբեջանի հետ Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների էլ ավելի լարվելու վրա: Նպատակահարմար կլիներ, որ այդ պայմանագիրը ստորագրվի Արևմուտքի հետ` Իրանի միջև դիմակայության սպասվող կարգավորումից հետո», -ասել է Գահրամանլըն:
Նա գտնում է, որ այդ պայմանագիրը, որպես Իսրայելի դաշնակից, Ադրբեջանին թիրախ է դարձնում Իրանի համար: «Չէ՞ որ Թուրքիան արդեն փակել է իր օդային տարածքը Իսրայելի համար», -հիշեցրել է Ժողճակատի փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում