«Ռոսավիացիան» թույլ է տվել «Արմավիային» մինչ մարտի 20-ը թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան
«Ռոսավիացիան» մինչ մարտի 20 թույլատրել է «Արմավիա» ավիաընկերությունը դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնել: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: Ռուսական կազմերպությունում հայտնել են, թե մարտի 6-ին երաշխիքային նամակ են ստացել «Արմավիայից», որում հայկական ընկերությունը պարտավորվել է վճարել ռուսական ընկերությանը ծառայության դիմաց 178 հազար դոլար պարտքը, որը կուտակվել է նախորդ տարվա դեկտեմբեր ամսից:
«Քանի որ «Օդային երթևեկության կազմակերպման Կորպորացիա» Դաշնայի ձեռնարկությունը ամբողջապես կախված է ավիաընկերություններից գանձվող գումարներից, և որոնք ծառայում են աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար, մենք բազմիցս զգուշացրել էինք «Արմավիա» ավիաընկերությանը ծառայությունների սպասարկման հնարավոր դադարեցման մասին, սակայն մինչ օրս նրանք չէին արձագանքում», - հայտնել են Ռոսավիացիայից»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել էր Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:
Զվարթնոց»-ից էլ պարզաբանել են, որ դա ոչ մի կապ չունի իրենց գնային քաղաքականության հետ. «Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից: Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք»:
Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և Արմավիա ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը: Մինչև հաջորդ երեքշաբթի չվերթները վերականգնված են, երբ «Զվարնթոց» օդանավակայանը «Արմավիա» ընկերությանը` որպես ազգային փոխադրողի, կտրամադրի արտոնություններ»:
Նախորդիվ` «Արմավիա»-ն չվերթները վերականգնել է մինչև հաջորդ երեքշաբթի (տեսանյութ)
«Զվարթնոց». Մեր ունեցած տվյալներով «Արմավիա»-ն համաձայնության է եկել «Ռոսնավիգացիա»-ի հետ պարտքի շուրջ (տեսանյութ)
«Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարել