Ռասմուսենը կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խաղադրույք կատարել «խելացի պաշտպանության վրա»
Ի տարբերություն Ռուսաստանի ու Ասիայի երկրների, որտեղ ռազմական բյուջեն անընդհատ ավելանում է, ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրներից 20-ը կրճատել են իրենց ռազմական բյուջեները: Այս մասին, ելույթ ունենալով «Մարշալի գերմանական հիմնադրամի» ֆորումում, «Վզգլյադ» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մեր պաշտպանական բյուջեները ճգնաժամի ժամանակ իմունիտետ չունեն: Իրականում, 2008-2011թթ. ՆԱՏՕ-ի անդամ 20 երկրները կրճատել են իրենց ռազմական բյուջեները: Այս տարի պատմության մեջ առաջին անգամ ռազմական ծախսերը ասիական պետություններում գերազանցել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների ծախսերը: Ռուսաստանը հաջորդ տասը տարում նույնպես մտադիր է կրկնապատկել իր ռազմական ծախսերը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ռասմուսենը կոչ է արել դաշնակիցներին խաղադրույք կատարել «խելացի պաշտպանության վրա»` միավորել հնարավորությունները համատեղ ռազմական տեխնիկայի ձեռքբերման ու նոր սերնդի զինատեսակներ գնելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան