Սիրիան ՄԱԿ-ին է ներկայացրել իր տարածում գտնվող 26 ահաբեկիչների մասին փաստերը
Սիրիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավար Սյուզեն Ռայսին է ուղարկել այն օտարերկրյա 26 քաղաքացիների ցուցակը, ովքեր Սիրիա են ժամանել ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով: Այս մասին «Ռասիսկայա գազետա»-ի փոխանցմամբ, նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Սիրիան հույս ունի, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը քայլեր կձեռնարկի այն երկրների, կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք օժանդակում և խրախուսում են ահաբեկչությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ