Լիտվայում ՀՀ դեսպան. Հայաստանը չի ձգտում խաղալ ռազմական դաշինքների և գերտերությունների հակասությունների վրա
Հայաստանը չի ձգտում խաղալ ռազմական դաշինքների և գերտերությունների հակասությունների վրա: Անդրադառնալով Հայաստանի կողմից՝ ՀԱՊԿ անդամության և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ սերտ համագործակցության համատեղման քաղաքականությանը` լիտվական «DELFI» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:
Ավելին՝ ըստ Արա Այվազյանի՝ պաշտոնական Երևանը «տարածաշրջանի տեսանկյունից ձգտում է հարթել այդ տարաձանյությունները»:
«ՀԱՊԿ անդամությունն և Հայսատան-ՆԱՏՕ համագործակցությունը որևէ կերպ չեն հակասում: ՀԱՊԿ-ը մեր ազգային անվտանգության ապահովման բաղկացուցիչ մասերից մեկն է: Միևնույն ժամանակ Հայսատանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկերը: Մենք ձգտում ենք համատեղել անվտանգության գորընթացները տարբեր կառույցներում: Հայաստանի քաղաքականությունն է՝ չխաղալ ռազմական դաշինքների և գերտերությունների հակասությանների վրա, այլ փորձել տարածաշրջանի տեսանկյունից հարթել այդ տարաձայնությունները»,- նշել է Արա Այվազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը