Էրդողանի հետ խոսիր, բայց փայտը ձեռքից մի գցիր
ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքում օրվա նկար է ճանաչվել այն լուսանկարը, որում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Լուսանկարը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել համացանցում: Բանն այն է, որ լուսանկարում Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը ձեռքում ամերիկյան բեյսբոլի համար նախատեսված ծանր փայտ է բռնել: Արդյունքում օրվա լուսանկարից ելնելով օրվա հարցը դարձավ այն, թե որն էր Թուրքիայի վարչապետի հետ փայտով խոսելու իրական խորհուրդը: