Նախարար. Սիրիահայերը պետք է զինծառայության անցնեն ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սիրիահայերին` հարկային և այլ պարտավորություններից ազատելու արդյունքում երկրի բյուջեի մուտքերը 1,5 միլիոն դոլարով պակաս են: Այսօրվա ասուլիսում ամփոփելով գերատեսչության չորս տարիները այս մասին հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` շեշտելով, որ որոշ լրատվամիջողներ` սիրիական ճգնաժամի առաջին օրերին փորձում էին վարկաբեկել ոչ միայն Սփյուռքի նախարարությանը, այլ նաև` ՀՀ կառավարությանը:
«Եթե կարող եք բերել մի սփյուռքահայի, ով կասի, թե Սփյուռքի նախարարությունը չի ընդառաջել որևէ հարցում, եթե օդանավակայանից չեն դիմավորել, ես անհապաղ կհեռացնեմ աշխատանքից թերացած աշխատակցին», - ասաց Հ.Հակոբյանը:
«Այդ երկրում ներքաղաքական առճակատման առաջին օրերին մենք կոչ էինք անում համայնքին զերծ մնալ և պահպանել քաղաքական չեզոքությունը: Չէինք ուզում հանել ընդդիմությանը մերոնց դեմ», - ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ Դամասկոսում և Հալեպում արդյունավետ գործում են ՀՀ դիվանագիտական առաքելությունները, սփյուռքի նախարարության ներկայացուցիչները:
«Սա Հանրապետության առաջին դեմքի քաղաքական կամքն էր», - ընդգծեց նախարարը` տեղեկացնելով, որ Հայաստանի բուհեր դիմել է 200 ուսանող, դպրոցներ և մանկապարտեղներ հաճախում է ավելի քան 500 երեխա, այդ թվում` նորաբաց ծրագրով սիրիական դպրոց ընդունվել է շուրջ 250 աշակերտ: Աշխատանքի կարիք ունեն 3000 հոգի, հիմնականում ապրում են վարձով:
«Սիրիահայերի համար նախատեսված են պարտադիր ժամկետային ծառայությունից ազատվելու և տարեկետման նույն իրավունքները, ինչ և ՀՀ մյուս քաղաքացիների համար: Մենք առանց այդ էլ շատ ֆինանսական արտոնություններ ենք տվել», - նշեց Հ.Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան