Իրանը ցուցադրել է Պարսից ծոցում վնասազերծված ամերիկյան անօդաչու ինքնաթիռը (տեսանյութ)
Իրանը ցուցադրել է Պարսից ծոցում վնասազերծված ամերիկյան անօդաչու ինքնաթիռը:
Այդ մասին հաղորդում է ռուսական «լենտա.ռու» կայքը՝ հղում անելով իրանական «Փրեսս.թիվի» հեռուստաընկերությանը:
Նկատենք, որ իրանական կայքերը թեև ակտիվորեն լուսաբանում են ամերիկյան անօդաչու ինքնաթիռի վնասազերման մասին լուրը, սակայն վերջինիս ցուցադրման մասին ֆիլմ կամ լուսանկարներ առայժմ չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Պարսից ծոցի տարածքում ամերիկյան անօդաչու սարքը տեղեկատվություն հավաքելու ընթացքում, հատելով Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից իջեցվել և այժմ գտնվում է իրենց տրամադրության ներքո:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ֆադավին նշել է, որ ամերիկյան անօդաչու սարքը պատկանում է «ScanEagle» մոդելին, որը սովորաբար թռչում է մեծ նավերի վրայով:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբեր ամսին Պենտագոնը հայտարարեց, որ իրանական կործանիչները Պարսից ծոցի շրջանում կրակ են բացել ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ուղղությամբ: Այդ առնչությամբ՝ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին, արձագանքելով Պենտագոնի այն հայտարարությանը, մասնավորապես նշեց. «Իրանի Իլամական Հանրապետության ցամաքային, օդային և ջրային տարածքների նկատմամբ կատարված որևէ հարձակում կարժանանա երկրի պաշտպանների կտրուկ պատասխանին, այնպես, որ յուրաքանչյուր օտար ինքնաթիռ, որը կհատի մեր երկրի օդային սահմանը, համապատասխան արձագանքի կարժանա»:
Հավելենք, որ նախօրեին ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, անդրադառնալով Պարսից ծոցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ամերիկյան անօդաչու ինքնաթիռի վնասազերծման փաստին, մասնավորապես նշել է. «Այդ առնչությամբ մենք ԱՄՆ-ին նախկինում նախազգուշացնում էինք, սակայն նրանք պնդում էին, որ Իրանի օդային տարածքը չեն հատել, սակայն այս անգամ մենք արդեն փաստ ունենք, և մեր ձեռքում գտնվող անօդաչու ինքնաթիռը որպես փաստ ներկայացնելու ենք միջազգային ատյաններում՝ պահանջելով դրան տալ իրավական գնահատական»
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի ռազմաօդային ուժերը Պարսից ծոցում ամերիկյան անօդաչու սարք են որսացել
Իրանի ԱԳ նախարար. Ամերիկյան անօդաչու ինքնաթիռի հարցը կբարձրացնենք միջազգային ատյաններում
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին